Ստեփանակերտում կայացած համահայկական խորհրդաժողովը լավ շոու էր, հայտարարել է Սեֆիլյանը

PanARMENIAN.Net - Այսպես կոչված համահայկական խորհրդաժողովը Ստեփանակերտում, որի կազմակերպիչը Դաշնակցությունն էր, լավ շոու էր, որ բեմադրվել էր Սերժ Սարգսյանի հրահանգով: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարաել է ղարաբաղյան պատերազմի վետերան եւ «Միացում» շարժման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը:



Նրա կարծիքով, խորհրդաժողովը կազմակերպվել էր նրա արդյունքները բանակցությունների ժամանակ որպեա մանրադրամ օգտագործելու համար:



Սեֆիլյանն անդրադարձել է նաեւ խորհրդաժողվոի արդյունքում ընդունված բանաձեւին եւ նշել, որ այնտեղ ոչինչ չի ասվում ազատագրված տարածքների մասին, այլ միայն զիջումների, ավելի ճիշտ «տարածքների սակարկության մասին»: Ըստ Սեֆիլյանի, ՀՅԴ կուսակցությունը բանաձեւ ընդունելու իրավունք չուներ խորհրդաժողովի ավարտին:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---