Ադրբեջանն ամենալուրջ սպառնալիքն է Հարավային Կովկասի անվտանգության համար

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները, մասնավորապես, նրա վերջին ելույթը Լոնդոնում, ապացուցեցին, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը Բաքվում է գտնվում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ռազմավարական ու ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Ադրբեջանցիները կրկին վերադարձան իրենց հին ռազմատենչ հռետորությանը: Ալիեւի այդ հայտարարությունն արվեց Լոնդոնում եւ ուղերձ էր ողջ աշխարհի համար: Այդ հայտարարությամբ Ալիեւը ապացուցեց, որ Բաքուն ազնիվ չէ խաղաղ բանակցություններում եւ ձգտում է ռազմական ռեվանշի հասնել Հայաստանի հանդեպ»,-ասել է հայ փորձագետը:



Ինչպես նշել է Ռ.Կիրակոսյանը, Վրաստանի օգոստոսյան պատերազմից հետո ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան բազմիցս է հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Բոլոր այդ ուղերձներն ուղղված են մեկ մարդու` Իլհամ Ալիեւին: Ադրբեջանն այսօր ամենալուրջ սպառնալիքն է Հարավային Կովկասի անվտանգության համար»,-հայտարարել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---