Երեւանում տեղի է ունեցել հայ խաղաղապահների պարգեւատրման արարողությունը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադում տեղի է ունեցել խաղաղապահ բրիգադի զինծառայողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը:



Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Թոմաշ Կնոտխեն եւ Քանզասի ազգային գվարդիայի ղեկավար, գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Թոդ Բանթինգը:



Հայ խաղաղապահները պարգեւատրվեցին հայկական, ամերիկյան ու լեհական մեդալներով, պատվոգրերով ու արժեքավոր նվերներով` Իարքում ու Կոսովոյում գերազանց ծառայության համար:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---