Բաքուն բանակցություններում քննարկում է Ղարաբաղին ինքնուրույն պետության կարգավիճակ տրամադրելու հարցը

PanARMENIAN.Net - Պետք չէ գերագնահատել Հայաստանի ու Ադրբեջանի մոսկովյան հանդիպումը, քանի որ մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը դեռ շատ կա: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



«Օբամա-Մեդվեդեւ-Սարկոզի համատեղ հայտարարությունը Ղարաբաղի վերաբերյալ եւ մադրիդյան սկզբունքների հրապարակումը նպատակ ունեին խթանել գործընթացն ու ծանոթացնել Հայաստանի ու Ադրբեջանի հասարակություններին հիմնարար սկզբունքներին: Առաջին անգամ հրապարակվեց այն փաստը, որ Բաքուն բանակցություններում քննարկում է Ղարաբաղին ինքնուրույն պետության կարգավիճակ տրամադրելու հարցը: Սա շոկ էր Բաքվի համար»,-ասել է արեւելագետը: Նրա խոսքերով, Մոսկվայում Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի միջեւ բաց քննարկում է եղել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ:



«Պետք է հասկանալ, որ ղարաբաղյան խնդիրը շատ բարդ գործընթաց է, որը չի կարող արագ լուծվել: Այսօր կողմերը չհասան որեւէ փաստաթղթի ստորագրման: Բանակցությունները դեռեւս շարունակվում են եւ հայկական դիվանագիտությունն այդ բանակցությունների ընթացքում պետք է ամեն ինչ անի, որպեսզի Ստեփանակերտն ընդգրկվի այդ գործընթացում»,-ասել է Ռ.Սաֆրաստյանը: Ինչ վերաբերում է Ադրբեջանին տարածքներ հանձնելու հարցին, ապա միայն ԼՂՀ-ն, մասնակցելով բանակցություններին, իրավունք ունի հայտարարել, թե փոխանցում է նա ինչ-որ տարածքներ անվտանգության երաշխիքների փոխարեն թե ոչ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---