Հուլիսի 19-ին Լոս Անջելեսում տեղի ունեցավ հայերենի դասընթացների որակի բարձրացման նպատակով կազմակերպված դրամահավաք-հեռուստամարաթոնը

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Լոս Անջելեսում երեկոյան ժամը 6-12-ին տեղական երեք հայկական հեռուստաալիքներով` Հորիզոն, AABC եւ Հայվիժն, ուղիղ եթերով հեռարձակվեց Ամերիկյան պետական դպրոցներում հայերենի դասընթացների որակի μարձրացման նպատակով կազմակերպված դրամահավաք-հեռուստամարաթոնը: Այն Դավթյան եւ Մարիամյան կրթական հաստատության կողմից կազմակերպած արդեն երկրորդ մարաթոնն է, որի ընթացքում հավաքված գումարը կհատկացվի Գլենդելի ու մերձակա քաղաքների ամերիկյան պետական 29 դպրոցներում հայապահպանության խնդիրների լուծմանը եւ հատկապես դասագրքերի մշակմանն ու տպագրությանը, որոնցով իրենց մայրենի լեզուն ու մշակույթը կսովորեն ավելի քան 1000 հայ աշակերտներ:



Հեռուստամարաթոնի մասնակիցներին Երեւանից հեռուստակամուրջի միջոցով ուղիղ եթերում ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ ՀաIaμUանը, որը կարեւորեց Դավթյան եւ Մարիամյան կրթական հաստատության դերը երեխաներին հայեցի կրթության, հայապահպանության դժվարին խնդրում: «Դավթյան եւ Մարիամյան հիմնադրամը ամերիկյան 29 դպրոցներում երեխաներին ուսուցանում է հայերեն, աշխատում է նրանց դարձնել իրենց արմատներին, համայնքին,եկեղեցուն հավատարիմ: Շնորհակալություն ծնողներից, ուսուցիչներից, որ ջանք չեն խնայում երեխաներին հայեցի դաստիարակություն տալու համար»,- իր խոսքում նշեց նախարարը:



Ըստ Հ.Հակոբյանի, «հայ դպրոցն է, որ կապում է նախնիների լեզվին, պատմությանը, հայոց դարավոր մշակույթին, հայ դպրոցն է, ուր հայ երեխան սիրում եւ արժեւորում է դրանք եւ գիտակցում, որ ունի Մայր Հայրենիք, որն է Հայաստան երկիրը»: Նախարարը պատասխանեց նաեւ իրեն ուղղված հարցերին: Հարցերը վերաբերում էին ՀՀ սփյուռքի նախարարության այս պահին գործող «Արի տուն» ծրագրին, որի շրջանակներում ներկայումս Սփյուռքի տաnμեր համայնքներից Հայաստան են այցելել հայ պատանիներ եւ աղջիկներ: Մարաթոնի սրահը առանձնակի ջերմությաUμ ընդունեց ՀՀ սփյուռքի նախարարության կողմից նվիրաբերված 5 հազար դոլարի լուրը
 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---