Հայաստանը կուժեղացնի պայքարը թմրամոլության դեմ եւ կստեղծվի հակակարկտային ծառայություն

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային անվտանգության խորհուրդը երեք հարց է քննարկել, որոնք այսօր առաջնային է իր գործունեության համար: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԱԽ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նա նաեւ հաղորդել է, որ նկատելի առաջընթաց է գրանցվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Նա ընդգծել է այն փաստը, որ Հայաստանը կարողացավ պնդել իր երեք սկզբունքները` այն է, որ ԼՂՀ-ն չի կարող ավելի ցածր կարգավիճակ ունենալ, քան այժմ, Հայաստանը պետք է ընդհանուր ցամաքային սահման ունենա ԼՂՀ-ի հետ եւ անվտանգության երաշխիքներ ԼՂՀ ժողովրդի ու պետականության համար: «Տվյալ պահին բանակցություններում չկա այնպիսի կետ, որը մտահոգություն է առաջացնում»,-ասել է Բաղդասարյանը:



Նա նաեւ նշել է, որ կարեւոր հարց է հանդիսանում նաեւ պայքարը թմրամոլության դեմ: «ԵՄ-ի հետ համատեղ մշակվել է ծրագիր, որը ներառում է 9 ուղղություններ, սկսած կանխարգելիչ աշխատանքներից եւ ավարտելով բուժմամբ»,-հայտարարել է Բաղդասարյանը` նշելով, որ 2009-2012թթ. թմրանյութերի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանում 87 միջոցառում տեղի կունենա:



Բաղդասարյանը նշել է նաեւ, որ հարկավոր է հակակարկտային ծառայություն ստեղծել, որը կունենա ոչ միայն ռազմավարական, այլ նաեւ տնտեսական ու կիրառական նշանակություն:--ԿԱ-
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---