ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ համագործակցությունը

PanARMENIAN.Net - Ս.թ. հուլիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Թոդ Բանթինգին, որին ուղեկցում էր Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:



Ողջունելով հյուրին` Ս. Օհանյանը նշեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը կարեւորում է Կանզաս նահանգի հետ շուրջ վեց տարվա համագործակցությունը, ինչի վկայությունն են Կանզասի Ազգային գվարդիայի ղեկավարի կանոնավոր դարձած այցելությունները Հայաստան: Ընդգծվեց նաեւ, որ երկու երկրների համագործակցությունը շարունակում է զարգանալ խաղաղապահ գործողությունների, ռազմական կրթության եւ ռազմական բժշկության բնագավառներում:



Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ ռազմական բնագավառում երկկողմ հարաբերությունների ներկա վիճակին եւ դրանք առավել խորացնելու ու ընդլայնելու հեռանկարներին առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար գնդապետ Սեյրան Շահսուվարյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---