«Ամերիաբանկ»-ի վարկային պորտֆելի որակը լավագույններից է տարածաշրջանում

PanARMENIAN.Net - Բանկում չաշխատող վարկերի ծավալը 0,7 տոկոս է, հայտարարել է լրագրողներին «Ամերիաբանկ»-ի զարգացման տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «Ամերիաբանկ»-ի վարկային պորտֆելի որակը լավագույններից է տարածաշրջանում»,-ասել է նա:



Ըստ Ջրբաշյանի, բանկի հանդեպ վստահությունն աճում է, ինչը դրական փոփոխությունների պատճառ է հանդիսացել բանկի պասիվների կառուցվածքում: Եթե առաջին եռամսյակի տվյալներով, ժամկետային ավանդների ու ցպահանջ ավանդների հարաբերակցությունը հետեւյալ կառուցվածքն ուներ` ցպահանջ վարկերը կազմում էին 32,6 մլրդ դրամ, իսկ ժամկետայինները` 20,7 մլրդ դրամ, ապա երկրորդ եռամսյակում իրավիճակը փոխվեց` ժամկետային ավանդները կազմեցին 32,2 մլրդ դրամ, իսկ ցպահանջ վարկերը` 27,6 մլրդ դրամ: Արդյունքում պարտավորություններն ավանդների գծով կազմում են շուրջ 60,4 մլրդ դրամ»,-ասել է նա:



Ինչպես նշել է Ջրբաշյանը, զգալի աճ է գրանցվել իրավաբանական անձանց ավանդների գծով, որոնց ծավալը հասել է 25,9 մլրդ դրամի: Ըստ նրա, Կորպորատիվ հաճախորդների (իրավաբանական անձանց)տեսակարար կշիռը «Ամերիաբանկի» վարկային պորտֆելում բավական մեծ է, քանի որ , ելնելով բանկի առանձնահատկությունից, հիմնական շեշտը դրվում է կորպորտաիվ հաճախորդների պահանջների եւ նրանց համար բոլոր տեսակի ապրանքների հասանելիության բարձրացման վրա:



Այս առնչությամբ Ջրբաշյանը նշել է բանկի համագործակցությունը «Ռոսգոսստրախ» ապահովագրական ընկերության հետ` ֆիզիկական անձանց ավանդների ապահովագրման ուղղությամբ, որի արդյունքում դրանց ծավալը եռամսյակում ավելացել է 36,99 տոկոսով, իսկ մինչեւ գալիք տարի աճը կլինի 3,3 անգամ: «Այսօրվա դրությամբ, ֆիզիկական անձանց ավանդների ծավալը կազմում է 6,3 մլրդ դրամ, ինչը վկայում է, որ բանկի հանդեպ մեծ վստահություն կա, համագործակցելու ցանկություն կա, եւ որ բանկը պատրաստ է լուրջ վարկային ծրագրեր իրականացնել` վարկային միջոցների հետ կապված խնդիրներ չկան»,-ասել է նա:



«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային ու սահմանափակ մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանի»-ի ռազմավարական գործընկերն է «ՏրոյկաԴիալոգ» խումբը` ՌԴ ամենամեծ ներդրումային բանկային ընկերություններից մեկը:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---