22 հուլիսի 2009 - 17:54 AMT
Հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը Երեւանում կանցնի Բաց երաժշտության փառատոն
Հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճում կանցնի Բաց երաժշտության փառատոն: Կազմակերպիչները հավաստիացնում են, որ մասշտաբներով եւ բազմաժանրությամբ, Բաց երաժշտության փառատոնը կտարբերվի բոլոր նախորդ երաժշտական փառատոներից: Փառատոնի շրջանակներում տեղի կունենա 23 համերգ` աշխարհահռչակ երաժշիշտների եւ նվագախմբերի մասնակցությամբ:

Փառատոնի նախաձեռնողը ՀՀ Պետական կամերային նվագախմբի գեղարվեստական երաժիշտ Արամ Ղարաբեկյանն է, իսկ հովանավորներն են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, «Կոնվերս բանկը» եւ Ջինիշյան հիմնադրամը: