22 հուլիսի 2009 - 18:54 AMT
Սերգեյ Շաքարյանց. Առանց Թուրքիայի թույլտվության, Ադրբեջանը մի քայլ անգամ չի անի
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը քննարկել են ամենակարեւոր հարցերը` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ու հանրաքվեի հարցը: Հայաստանը պետք է պնդի, որ ԼՂՀ կարգավիճակի մասին հանրաքվեն անցնի 1991թ. հանրաքվեի մակարդակով: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսում հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` նշելով, որ Հայաստանի համար այսօր ակտուալ է դառնում Ղարաբաղի անհապաղ վերադարձը բանակցային գործընթաց: «Սակայն, այդ դեպքում Ի.Ալիեւն ամեն ինչ կանի, տապալելու համար բանակցությունները` մեղքը բարդելով Հայաստանի վրա»,-ասել է քաղաքագետը:

Շաքարյանցը նշել է, որ առաջիկայում Ղարաբաղի հարցը լուծում չի ստանա:

Մեկնաբանելով Ալիեւի վերջին հայտարարությունը Լոնդոնում ռազմական լուծման հնարավորության մասին` նա ասել է, որ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները «զուտ խոսքեր են»: «Առանց Թուրքիայի թույլտվության, Ադրբեջանն մի քայլ անգամ չի անի»,-ասել է քաղաքագետը` նշելով, որ իր դժգոհությունը Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ արդեն բազմիցս հայտնել է մեկ այլ տարածաշրջանային տերություն` Իրանը, որը պարզ հասկացնել է տալիս թե, «ով է գլխավորը»: