22 հուլիսի 2009 - 19:26 AMT
Չհայտարարված պատերազմ կամ ինչ է կատարվում հայաստանյան կայքէջերում վերջին օրերին
Վաղը Երեւանում տեղի կունենա խորհրդաժողով, որի նպատակն է պարզաբանել հայկական կայքէջերի դեմ հաճախակի դարձած խակերների հարձակումների հետ կապված իրավիճակը, մասնավորապես «Arminco» ընկերության ծառայություններից օգտվող կայքերում:


Խորհրդաժողովին կմասնակցեն տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը եւ ինտերնետ հասանելիության ծառայություններ մատակարարող «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգոր Սաղյանը: Թեման է` «Չհայտարարված պատերազմ. ինչ է կատարվում հայաստանյան կայքէջերում վերջին օրերին»:

«Arminco» ընկերության ինտերնետ հասանելիության ապահովման լայնածավալ ծառայություններ է տրամադրում, այդ թվում նաեւ հոսթինգի ծառայություն, որից օգտվում են բազում ընկերություններ, այդ թվում նաեւ ՀՀ կառավարությունը: