22 հուլիսի 2009 - 20:16 AMT
Բանկի նոր «Նորագավիթ» մասնաճյուղը գրանցվել է ԿԲ նախագահի որոշմամբ
Կենտրոնական բանկինախագահ Արթուր Ջավադյանի հուլիսի 21-ի թիվ 1/932 Ա որոշման համաձայն գրանցվել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Նորագավիթ» մասնաճյուղը, հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

Նոր մասնաճյուղը հիմնադրվել է բանկի հիմնադիրների ընդհանուր ժողովի որոշմամբ` 1994 թվականի դեկտեմբերի 14-ի հիմնադիր համաձայնագրի համաձայն, որով բանկը հանդես է գալիս որպես 1991 թվականի սեպտեմբերին հիմնադրված «Հայինվեստբանկ» փայատիրական բանկի իրավահաջորդ:

2006 թվականին «Հայինվեստբանկի» բաժնետոմսերի 35%-նոց փաթեթներ ձեռք բերեցին ուկրաինական «Ուկրպրոմբանկը» եւ ուկրաինական «Ալֆա-Գարանտ» ապահովագրական ընկերությունը: Նույն թվականին բանկի 30 % բաժնետոմսերի սեփականատերը դարձավ բրիտանական Վիրգինյան կղզիներում գրանցված «Քրիսթի Մենեջմենթ» ընկերությունը:
2006 թ. օգոստոսի 10-ին «Հայինվեստբանկ»-ի բաժնետերերի արտահերթ ժողովում միաձայն որոշվեց բանկը վերանվանել «Հայբիզնեսբանկի»:
Բանկը հանդիսանում է SWIFT,Western Union, Anelik, Contact, Быстрая Почта, ինչպես նաեւ ԱրՔա, MasterCard եւ Visa International վճարային համակարգերի անդամ:
2009թ. հունիսի 30-ի դրությամբ ընդհանուր կապիտալը կազմում է 10 078 207 դրամ, ակտիվները` 54 452 912 դրամ, պարտավորությունները` 44 374 705 դրամ: