3 մայիսի 2002 - 00:11 AMT
ՎՐԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՆԴԱՄ ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ՍԿՍՎԱԾ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ, ՔԱՆԻ ՈՐ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԻՐ ԿՅԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Ըմբշամարտի Եվրոպայի 45-րդ առաջնությանը, որը այսօր մեկնարկում է Բաքվում, չի մասնակցի Վրաստանի ընբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, անցյալ տարվա աշխարհի առաջնության բրոնզե մրցանակակիր Վլադիմիր Պողոսյանը: Մարզիկը հայտնել է լրագրողներին, որ եթե նա մասնակցեր առաջնությանը, Վրաստանի հավաքականը ստիպված կլիներ պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ ինքը ազգությամբ հայ է: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով "BSP" գործակալությունը, առջնությանը մասնակցելուց նրան ստիպել է հրաժարվել լրատվությունն այն մասին, որ Հայաստանի հավաքականը մտադիր է ժամանել Բաքու հատուկ պաշտպանության ներքո:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: