2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 300.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 347.5 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2009 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 300.4 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 347.5 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 91.9 90.4 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 33.4%-ով, ծախսերի գծով` 38.8%-ով:



Նախորդ տարվանույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 12.9%-ով կամ 44.4 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ` 18.2%-ով կամ 51.8 մլրդ դրամով: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 1.2 մլրդ դրամով (2.6%-ով) - 3.9 մլրդ դրամով (30.4%-ով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.7 մլրդ դրամ` նախորդ տարվա 433.9 մլն դրամի դիմաց:



Պետական բյուջեի եկամուտների 77.6%-ը ձեւավորվել է հարկերի - տուրքերի, 15.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5.6%-ը` այլ եկամուտների եւ 0.9%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նա- պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 8 մլրդ դրամ` նախորդ տարվա 7.6 մլրդ դրամի դիմաց:



2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 233.1 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր` 90.4%-ով կատարելով կիսամյակային ճշտված ծրագիրը - 31.8%-ով` տարեկան ծրագիրը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---