Հայ ջրացատկորդը եզրափակել է Աշխարհի առաջնության մրցաշարային աղյուսակը

PanARMENIAN.Net - Հայ ջրացատկորդ Գեւորգ Պապոյանը առավել քան անհաջող է հանդես եկել Հռոմում, եզրափակելով առաջնության մրցաշարային աղյուսակը 10 մ ջրացատկ մարզաձեւում:



Պապոյանը հավաքել է 237 միավոր եւ գրավել է 37-րդ տեղը: Համեմատության համար նշենք, որ Հոնգ Կոնգի ներկայացուցիչը, որը նախավերջին տեղն է զբաղեցրել, հավաքել է 290,6 միավոր: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել է գերմանացի մարզիկ Դելի Թոմասը, որը հավաքել է 539,85 միավոր: Չինաստանի հավաքականին արծաթ ու ոսկին բերեցին Կի Բոն ու Ժու Լյուքսինը` 532,2 եւ 530,55 միավորով համապատասխանաբար:



Նշենք, որ Գ.Պապոյանը մարզիչ Ռոբերտ Գրիգորյանի ղեկավարությամբ մեկնեց Հռոմ անմիջապես Եվրոպայի պատանեկան առաջնության ավարտից հետո Բուդապեշտում, որտեղ նա զբաղեցրել է 8-րդ տեղը:



Ինչպես PanARMENIAN.Net ին է են հաղորդել Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայում, Պապոյանի համար սա մեծահասակների աշխարհի առաջին առաջնությունն էր, եւ այստեղ հայ մարզիկի համար կարեւոր էր մասնակցությունը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---