Հայաստանի կառավարությունը օրինակ է վերցնում Չիլիից

PanARMENIAN.Net - Իր այսօրվա նիստումՀՀ կառավարությունը հավանություն էտվել Գողթ գյուղականհամայնքի Գառնի-Գեղարդ ավտոմայրուղուն հարողտարածքում ագրոտուրիստական-հյուրատնային կենտրոնի ստեղծման ծրագրին:



Ծրագիրը մշակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, կառուցապատման նախագիծը մշակվելու է մրցույթով: Հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը, որը կառաջարկի հողամասը ձեռք բերելու առավել մեծ գին: Ծրագրի իրականացման ընթացքում խրախուսվում է էկոլոգիապես մաքուր նյութերի եւ իբրեւ այլընտրանքային` արեւի էներգիայի օգտագործումը: Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս ձեռնարկով կառավարությունն սկսում է կիրառել ներդրումների ներգրավման նոր մեթոդ, որը հաջողություն է ունեցել Չիլիում: Դրա իմաստն այն է, որ պետությունն ինքն է բիզնես նախագծեր մշակում եւ մասնագետների հավանությունն ստանալուց հետո մրցույթով մասնավոր ներդրող ընտրում: Տվյալ դեպքում Գողթի հյուրատնային կենտրոնի վայրը շահեկան է, քանի որ գտնվում է Գառնի-Գեղարդ ավտոմայրուղու հարեւանությամբ եւ դրանով էլ կարող է գրավիչ լինել ներդրողի համար: Նախագիծը հաջողություն ունենալու դեպքում կարող է կիրառվել գյուղատնտեսության, ենթակառուցվածքների եւ այլ ոլորտներում, ինչպես նաեւ զբոսաշրջային այլ վայրերում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---