ՏՈւ-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատներն իրենց պահանջներն են ներկայացրել Իրանի խորհրդարանի պատգամավորներին

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հաղորդվել է, հուլիսի 22-ին 11:30-ին Թեհրանում Թեհրան-Երեւան չվերթը կատարող ՏՈւ-154 ինքնաթիռի զոհված ուղեւորների հարազատները, իրանահայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին կազմակերպել Caspian Airlaines-ի գրասենյակի մոտ: Ինչպես գրում է Իրանում հրատարակվող «Ալիք» թերթը, Իրանի հայ համայնքի ներկայացուցիչները 14 կետից բաղկացած պահանջ են ներկայացրել` հրապարակել «սեւ արկղերի» պարունակությունը եւ պատասխանատվության ենթարկել համապատասխան անձանց ու պաշտոնյաների, կասեցնել Caspian Airlaines ընկերության գործունեությունը մինչ ավիավթարի պատճառների բացահայտումը:



Ակցիայի ավարտին ստորագրահավաք է կազմակերպվել, որը պահանջների հետ միասին կներկայացվի Իրանի խորհրդարանի պատգամավորներին, Caspian Airlaines-ին, ԶԼՄ-ներին:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---