23 հուլիսի 2009 - 20:31 AMT
Երեւանում տեղի կունենա արվեստի քննադատների սիմպոզիում
Սեպտեմբերի վերջում Հայաստանում տեղի կունենա արվեստի քննադատների սիմպոզիում, որի կազմակերպիչը Արվեստի քննադատների ազգային ասոցիացիան է:

«Եռօրյա խորհրդաժողովի հիմնական թեման տարածաշրջանի արվեստի ոլորտի արդի խնդիրների քննարկումն է»,-ասել է Ազգային ասոցիացիայի նախագահ Նազարեթ Կարոյանը: Նա հաղորդել է, որ սիմպոզիումին կմասնակցեն քննադատներ շուրջ 10 երկրներից:

Արվեստի քննադատների ագային ասոցիացիան ստեղծվել է 2005թ.: Նրան անդամակցում են 10 արտ-քննադատներ Հայաստանից: Ասոցիացիայի հիմնական խնդիրն է արվեստի քննադատության զարգացումը Հայաստանում, նրա դերակատարության բարձրացումը հանրության շրջանում եւ համապատասխան հասարակական կարծիքի ձեւավորումը, ինչպես նաեւ կրթական ծրագրերի անցակցումը: