23 հուլիսի 2009 - 21:21 AMT
Ավարտվել է աշխատանքը Windows 7-ի վերջնական տարբերակի վրա
Microsoft կորպորացիան այսօր հայտարարել է Windows 7-ի եւ Windows Server 2008 R2 վերջնական տարբերակի թողարկման մասին, հաղորդում է կորպորացիայի մամլո ծառայությունը:

Սակայն մանրածախ առեւտրում ծրագրերը կհայտնվեն միայն 2009թ. հոկտեմբերի 22-ից, այն դեպքում, երբ կորպորատիվ պատվիրատուները, որոնք համաձայնություն ունեն Volume Licensing-ի հետ, կկարողանան ձեռք բերել Windows 7-ի եւ Windows Server 2008 R2 վերջնական տարբերակները արդեն սեպտեմբերի 1-ից: Software Assuruance ծրագրի բաժանորդները կկարողանան ստանալ այն ինտերնետի միջոցով:

Մասնավորապես, ընկերության պաշտոնական մամլո հաղորդագրության մեջ ասվում է, որ Windows Volume Licensing и Microsoft Developer Network (MSDN) եւ TechNet-ի բաժանորդների համար նորույթը հասանելի կլինի մոտակա շաբաթներին: