23 հուլիսի 2009 - 22:34 AMT
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Միս յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթը
«Miss եւ Mister» բարեգործական հիմնադրամն առաջին անգամ կազմակերպում է«Միս Յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթ-փառատոնը , որը տեղի կունենա Հայատանում հուլիսի 29-ին: Մրցույթին մասնակցում են 15 պետությունների ներկայացուցիչները: Հայաստանը կներկայացնի ազգային մրցույթի հաղթողը, որը տեղի կունենա հուլիսի 27-ին: Բացի Հայաստանից, մրցույթին մասնակցում են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի, Չեռնոգորիայի, Էստոնիայի, Նիգերիայի, Լատվիայի, Սլովենիայի, Մեծ Բրիտանիայի, Լիտվայի, Սլովակիայի, Մոլդովայի, Բրազիլիայի, Չեխիայի, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Գերմանիայի ներկայացուցիչները:
«Քանի որ Հայաստանը երբեք չի մասնակցել «Միս Աշխարհ» գեղեցկության մրցույթին, մենք որոշեցինք անցկացնել այդ մակարդակին համապատասխանող գեղեցկության մրցույթ եւ այն անվանեցինք «Միս յոթ մայրցամաքներ», - ասել է մրցույթի կազմակերպիչներից մեկը` Աշոտ Խաչատրյանը :
«Միս Յոթ մայրցամաքներ-2009» գեղեցկության մրցույթը տեղի կունենա հուլիսի 29-ին Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում: