Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվում կարատեի լեգենդ Սոկի Կուբոտան23 հուլիսի 2009 - 22:37 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստան է այցելել Կարատեի միջազգային ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ, կարատեի լեգենդար ճապոնացի վարպետ (10 դան) Սոկե Տակայուկի Կուբոտան: Վերջինիս այցը, առաջին հերթին, պայմանավորված է նրա անունը կրող մրցաշարի կազմակերպմամբ, որը տեղի կունենա հուլիսի 25-26-ին Երեւանում «Դինամո» մարզադահլիճում:Կուբոտան ամենահռչակավոր կարատեիստներից մեկն է, արվեստի այդ տեսակի ողջ պատմության մեջ: Նա ծնվել է Ճապոնիայի Կիշի քաղաքում 1934 թվականին: Երկար տարիներ Տոկիոյում զբաղվել է կարատեով: 1964 թվականին Կուբոտան տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ եւ հիմնադրել էր Կարատեի միջազգային ասոցիացիան (ITF): Կուբոտան նաեւ հայտնի է որպես դերասան: Նա դեր է տարել ավելի քան 300 հոլիվուդյան ֆիլմում` այնպիսի համաշխարհային աստղերի հետ, ինչպիսիք են Չակ Նորիսը, Քրիստոֆեր Լամբերտը, Արնոլդ Շվարցնեգերը, Շոն Քոներին: Կուբոտայի ժամանմամբ, հուլիսի 23-ին Երեւանում տեղի է ունեցել մամլ ասուլիս, որին ներկա են եղել Կուբոտան, Կարատեի միջազգային ասոցիացիայի ներկայացուցիչները, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի պատվավոր նախագահ եւ Արցախյան թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգեւ Մարտիրոսյանը, Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահ Գրիգոր Միքայելյանը: «Կարատեի միջազգային ասոցիացիայի անդամ են հանդիսանում 59 երկիր, այդ թվում նաեւ Հայաստանը: Ես շատ հայ ընկերներ ունեմ, որոնց միշտ ասում էի, որ կայցելեմ Հայաստան, սակայն շատ զբաղված եմ եւ ավելի շուտ չէին կարող: Եվ վերջապես ինձ հաջողվեց այցելել Հայաստան: Ես շնորհակալ եմ հրավերի համար եւ հույս ունեմ, որ առաջիկա մրցաշարը կանցկացվի ամենաբարձր մակարդակով», - ասել է Կուբոտան: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |