Հայաստանի արդարադատությունը հերքում է կալանավորին ծեծի ենթարկելու մասին հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարությունը հերքել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հուլիսի 23-ի համարում հրապարակված «Հարեւան սենյակում» վերտառությամբ ակնարկը, ինչն ամբողջությամբ հերյուրանք է: Այսպես, ըստ այդ ակնարկի, իբր «Երեւան-կենտրոն» քրեակատարողական հիմնարկում նախնական կալանքում գտնվող Նիկոլ Փաշինյանի տեսակցության ժամանակ հարեւան քննչական սենյակում լսվել են կալանավորին հարվածելու ձայներ:



Ինչպես նշվում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո հաղորդագրության մեջ, իրականում քննչական սենյակում եղել ոչ թե մեկ, այլ երկու կալանավոր եւ նրանց պաշտպանները: Կատարված առերես հարցաքննության ընթացքում վերջիններիս միջեւ վեճ է ծագել: Մասնավորապես, առերես հարցաքննության ընթացքում մեղադրյալներից մեկը հրաժարվել է առերես հարցաքննությունից, հայտնելով, թե վատառողջ է եւ խնդրել է հետաձգել հարցաքննությունը: Երբ մյուս մեղադրյալը առարկել է հետաձգման դեմ եւ ցուցմունք է տվել իբր վատառողջ մեղադրյալի դեմ, վերջինս սկսել է բղավել եւ վիրավորական խոսքեր հնչեցնել իր դեմ ցուցմունք տվող մեղադրյալի հասցեին: Այս միջադեպը կանխվել է քննիչների եւ պաշտպանների կողմից:



Ինչ վերաբերում է քննչական գործողության հանգամանքների առնչությամբ պաշտոնական տեղեկատվություն չտալուն, ապա լրագրողի հարցը եղել է հատվածաբար, այն է` թե կոնկրետ վերը նշված ժամին ու՞մ կողմից ի՞նչ քննչական գործողություն է կատարվել, ինչին, բնականաբար, տրվել է հիմնավորված պատասխան, որ մամուլի քարտուղարը իրավասու չէ բացահայտելու քննության գաղտնիքը եւ հայտնելու, թե ՔԿՀ-ում որ ժամին, որ քննիչի կողմից ինչ քննչական գործողություններ են կատարվում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---