Ղարաբաղի հարցում Հայաստանում պետք է ամբողջական փոխըմբռնում լինի24 հուլիսի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - «Ոչ մի քաղաքական գործիչ կամ քաղաքական ուժ չպետք է շահարկի Արցախի խնդիրը եւ այդ հարցում մենք պետք է ամբողջական փոխըմբռնում ունենանք»,-այսօրվա մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Լրագրողների այն հարցին, թե ԼՂՀ կարգավիճակի դիմաց կոնկրետ որ տարածքներն են հանձնվելու` Սահակյանն ասել է, որ ոչ ոք ոչինչ մտադիր չէ զիջել, քանի դեռ չեն կոնկրետացվել բոլոր չլուծված հարցերը: Ըստ Սահակյանի, անցել են «խոսքով հայրենասիրության» ժամանակները եւ լավ կլիներ, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ՀՀ քաղաքական ուժերը հանդես գան կոնկրետ ու իրատեսական առաջարկներով: Պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին` Գ.Սահակյանը հայտարարել է, որ մադրիդյան սկզբունքների հրապարակումից հետո ղարաբաղյան կողմն անպայման կմասնակցի բանակցություններին, սակայն թե որ փուլում դա տեղի կունենա, դեռեւս հայտնի չէ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |