Տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ալբոմի շնորհանդեսը24 հուլիսի 2009 - 20:57 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ՀՀ Ազգային պատկերասրահի որմնանկարների դահլիճում տեղի է ունեցել Հայաստանի ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի ալբոմի շնորհանդեսը: Միաժամանակ բացվել է նկարչի ճամփորդական էտյուդների ցուցահանդեսը: Գիրք-ալբոլի շնորհանդեսին եւ ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՀ ժողովրդաական նկարիչ Հակոբ Հակոբյանը, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ջիմ Թորոսյանը եւ արվեստի այլ հայտնի գործիչներ: «Ս.Մուրադյանի ստեղծագործությունները արտացոլում են խորհրդային գեղանկարչությն զարգացման ուղին եւ միաժամանկ կրում են վառ արտահայտված ազգային նկարագիր ու ազատ մտածելակերպը»,-ասել է արվեստագետ Լ.Սարգսյանը: Ալբոմը հրատարակվել է «Անտարես» հրատարակչությունում Ս.Մուրադյանի ընտանիքի միջոցներով, կազմել են Գոհար եւ Զարուհի Մուրադյանները: Ալբոմում զետեղված են նկարչի աշխատանքների 94 լուսանկարներ: Ս.Մուրադյանը ծնվել է 1927թ. Երեւանում: 1951թ. ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, 1954թ. ի վեր ՀՀ նկարիչների միության անդամ է: Ս.Մուրադյանը նաեւ ակտիվ հասարակական գործիչ էր: 1964-68թթ. եղել է ՀՀ Գեղֆոնդի գեղարվեստական խորհրդի նախագահը, 1982-87թթ. եղել է ՀՀ նկարիչների միության նախագահ, 1985-90թթ. եղել է ՀայկԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր, 1990-95թթ. եղել է ՀՀ ԳԽ պատգամավոր: Երկար տարիներ դասավանդել է Երեւանի գեղարվեստի ակադեմիայում, մինչեւ կյանքի վերջը եղել է ակադեմիայի Գիտխորհրդի անդամ: Նկարիչն արժանացել է մի շարք մրցանակների, այդ թվում ստացել է համամիութենական առաջին մրցանակը «Չդիմացան» նկարի համար: 1957թ. ի վեր մասնակցել է բազում հանրապետական, համամիութենական ու միջազգային ցուցահանդեսների: Վախճանվել է 2007թ.: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |