25 հուլիսի 2009 - 13:31 AMT
Իրանի նախագահը պաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադըպաշտոնանկ է արել երկրի փոխնախագահին, որի նշանակումը նախագահի հասցեին քննադատության առիթ տվեց այն բանից հետո, երբ նման կոչ արեց երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Համենեին:

Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալությունը մեջբերում է Ահմադինեժադի բարձրաստիճան օգնկաններից մեկի` Սամարե Հաշեմիի այն խոսքերը, թե Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին այլեւս փոխնախագահ չէ:

Մաշաիին երկրի փոխնախագահ նշանակելու Ահմադինեժադի որոշումը չափազանց հակասական էր: Անցյալ տարի Մաշաին, որի դուստրը ամուսնացած է Իրանի նախագահի որդու հետ, «հռչակվեց» իր «Իրանն Իրսայելի ժողովրդի բարեկամն է» արտահայտությամբ, որը երկրի գերագույն հոգեւոր առաջնորդ Ալի Համենեիի ցասումն առաջացրեց: