Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Իրանի հյուսիս-արեւելքում ավիավթար է տեղի ունեցել: Ըստ Press-TV-իի տվյալների, 30 մարդ է զոհվել: Ընդամենը ուղեւորների թիվը 153 էր: Ինքնաթիռը պատկանում էր «Արիա» ավիաընկերությանը:



Պետական հեռուստատեսությունը հաղորդում է, որ Թեհրանից մեկնած ինքնաթիռը կործանվել է Մեշհեդա քաղաքի օդանավակայանում վայրէջքի գնալիս: Ենթադրվում է, որ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է:



AFP-ն ճշտում է, որ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը դուրս է եկել թռիչքային գոտուց եւ բոցավառվել է: Ենթադրվում է, որ դա «Իլ-62» տիպի ինքնաթիռ էր:



Իլ-62 ինքնաթիռը լիզինգային պայմաններով վերցված էր ղազախական ավիաընկերություններից: Ինքնաթիռը ղազախական անձնակազմն էր վարում: Ինչպես հաղորդում է ՌԴ անանուն դիվանագիտական աղբյուրը, անձնակազմի անդամները զոհվել են, բացի մեկ օդաչուից, որը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում:





Թեհրան-Երեւան չվերթը կատարող Տու-154 ինքնաթիռը վթարի ենթարկվեց հուլիսի 15-ին` Թեհրանից շուրջ 200 կմ հեռավորության վրա, թռիչքից 16 րոպե անց: Զոհվեց 168 մարդ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---