25 հուլիսի 2009 - 16:52 AMT
Թուրքմենստանը մտադիր է դատի տալ Ադրբեջանին Կասպից ծովի պատճառով
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանգուլի Բերդիմուհամեդովը հանձնարարել է փոխվարչապետ Ռաշիդ Մերեդովին դիմել հեղինակավոր միջազգային փորձագետ իրավաբանների` վիճարկվող ծովային հանքերի հանդեպ Ադրբեջանի նկրտումների իրավասության ուսումնասիրման, ինչպես նաեւ դրանց մշակմանն ու շահագործմանը օտարերկրյա նավթագազային ընկերությունների մասնակցության իրավասության նպատակով, այնուհետեւ փոխանցելու համար նախապատրաստաված փաստաթղթերը Միջազգային վճռաբեկ դատարան:

Նախարարների կաբինետի նիստում փոխարտգործնախարարը, Թուրքմենստանի նախագահին կից Կասպից ծովի հարցերով պետական ձեռնարկության նախագահ Թոյլի Կոմեկովը, որը զեկուցեց թուրքմենա-ադրբեջանական բանակցությունների արդյունքների մասին, որ տեղի են ունեցել Բաքվում ընթացիկ տարվա հուլիսի 15-17-ին: Նշվում էր, որ չնայած թուրքմենական կողմի ջանքերին, կողմերը չեն եկել համաձայնության:

Բերդիմուհամեդովն ընդգծել է, որ Կասպից ծովի խնդիրները, եւ կոնկրետ, Կասպից ծովի սահմանազատման սկզբունքների համաձայնեցումն առաջնահերթ խնդիր է երկրի համար: «ԽՍՀՄ ժամանակներից գոյություն ունեցող նորմատիվ ակտերում, որ հաստատվել են համապատասխան նախարարությունների ու գերատեսչությունների միջեւ, հստակ որոշվել է, որ այդ հանքավայրերը գտնվում են Թուրքմենստանի տարածքում եւ միանշանակ պատկանում են իրեն: Թուրքմենստանի համար անընդունելի է միակողմանի գործողությունների նման պրակտիկան եւ առաջին հերթին այն հատվածների մշակումը, որտեղ բացակայում է շահագրգիռ պետությունների պայմանավորվածությունները: Ելնելով միջազգային համագործակցության հիմնարար սկզբունքներից, թուրքմենական կողմը բազմիցս է ներառել վիճահարույց տարածքները թուրքմենա-ադրբեջանական բանակացությունների օրկարգում, սակայն համաձայնություն այդպես էլ ձեռք չբերվեց: Ստեղծված իրավիճակը զսպում է Կասպիի թուրքմենական ափի բնական ռեսուրսների լայնամասշտաբ իրացումը, արգելակում է տարածաշրջանի տնտեսական ծրագրերի զարգացման իրականացումը, խոչընդոտում է ծովի ու ծովափի բնապահպանական վիճակի պահպանմանը»,-ասել է Բերդիմուհամեդովը: Նա ընդգծել է,որ Թուրքմենստանը չի հավակնում որեւէ մեկի տարածքին, այլ մշտապես եղել եւ մնում է եզակի ջրամբարի արդարացի տարածքային բաժանման կողմնակիցը, բոլոր մերձկասպյան պետությունների շահերի համաձայնեցման ջատագովը` ընդունված միջազգային նորմերի եւ ծովային սահմանների զատման համաշխարհային փորձի հիման վրա, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: