25 հուլիսի 2009 - 17:00 AMT
Եթե Երեւանն ու Թբիլիսին չքննարկեն Ջավախքի հայերի խնդիրները, դրանք կարող են վարծվել հակամարտության
Եթե 20 տարի առաջ Ադրբեջանը բացեիբաց ագրեսիա էր սկսել Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ, ապա այսօր Վրաստանն այդ նույն քաղաքականությունը ծածուկ է իրականացնում` դիտավորյալ խնդիրներ ստեղծելով Սամցխե-Ջավախեթի շրջանի բնակչության համար: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրահամյանը: «Ներկայումս Վրաստանի իշխանությունները դիտավորյալ միջոցներ չեն ձեռնարկում այդ շրջանի զարգացման համար, եւ այդ քաղաքականության հետեւանքները տեսանելի կլինեն մոտ ապագայում», - ընդգծել է հայ փորձագետը:

Նրա խոսքերով, Սամցխե-Ջավախեթին Հայաստանի համար արտաքին աշխարհի «դարպասն» է, եւ հենց դա կկարողանա ապահովել երկրի զարգացումը: «Եթե երկու երկրների նախագահներն իրենց հանդիպումների ընթացքում չանդրդառնան եւ չքննարկեն Ջավախքի հայ բնակչության խնդիրները, ապա դրանք կարող են վերածվել հակամարտության: Այսօր Վրաստանն անելանելի դրության մեջ է եւ պատրաստ է լուրջ փոխզիջում կատարել», -հայտարարել է Աբրահամյանը: Նա հատկապես ընդգծել է, որ այսօր Հայաստանին անհրաժեշտ է մի կողմ դնել Վրաստանի հետ հարաբերությունների կարծրատիպերն ու հստակորեն բարձրացնել տարածաշրջանի հայերի դրության հարցը: