Արլինգտոնում տեղի է ունեցել IAGS «Ցեղասպանության նոր «դեմքը» 21-րդ դարում» 8-րդ խորհրդաժողովը

PanARMENIAN.Net - Արլինգտոնում (Վիրջինիա) տեղի է ունեցել IAGS «Ցեղասպանության նոր «դեմքը» 21-րդ դարում» խորագրով ցեղասպանությունն ուսումնասիրող գիտնականների 8-րդ գիտաժողովը: Գիտաժողովի շրջանակներում մասնակիցները քննարկել են Հայոց ցեղասպանության պատմությունը, ազդեցությունը, ինչպես նաեւ ուսումնական հաստատություններում 20-րդ դարի առաջին ցեղասպանության ուսուցման հարցերը:



«Մեզ համար մեծ պատիվ է մասնակցել IAGS գիտաժողովին: Այդ ասոցիացիան երկար տարիներ է ինչ հանդես է գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին, եւ մենք ուրախ ենք մեր ներդրումն անել նման կարեւոր կազմակերպության գործունեության մեջ»,-հայտարարել է Genocide Education Project-ի գործադիր տնօրեն Րաֆֆի Մոմջյանը:



Genocide Education Project-ի կոնսուլտատիվ խորհրդի ներկայացուցիչ Պիտեր Բալաքյանը (ԱՄՆ Քոլգեյթի համալսարան) հանդես եկավ «Ցեղասպանությունը եւ նրա ազդեցությունը տուժած ժողովրդի մշակույթի ու հոգեբանության վրա» թեմայով քննարկումների ժամանակ: Իսրայելի բաց համալսարանի ներկայացուցիչ Յաիր Աուրոնը ներկայացրել է «Հոլոքոսթն ու ցեղասպանության դասավանդումն Իսրայելում` քննադատական հայացք ազգային անկարողության վրա» թեման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---