1-04 ծառայույուններում ուսումնական վարժանքներ են անցնում

PanARMENIAN.Net - Բնական գազի մատակարարման եւ սպառման ընթացքում ծագած արտակարգ իրավիճակների դեպքում մարդկային կյանքի պահպանման ու բնակչության նյութական վնասները նվազագույնին հասցնելու, հետեւանքները արագ ու օպերատիվ վերացնելու, ինչպես նաեւ ընկերության տեխնիկական անձնակազմի պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով հունիսի 26-ից սկսած ուսումնական վարժանքներ են անցկացվում «ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ 1-04 վթարա-կարգավարական ծառայություններում: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ուսումնավարժանքները կազմակերպվում են արտակարգ իրավիճակների հրշեջ-փրկարարական, շտապ բուժօգնության եւ ոստիկանության ծառայությունների հետ համատեղ` «Բազմաբնակարան շենքի մուտքում կուտակված գազի պայթյունի հետեւանքով բնակարանի փլուզում եւ արտակարգ իրավիճակի վերացում», «Բազմաբնակարան շենքերի բակում գազի հոտի առկայություն, որից հետո հրդեհի բռնկում ու արտակարգ իրավիճակի վերացում» թեմաներով:



Այսօր մայրաքաղաքի Էրեբունի համայնքում անցկացված հերթական ուսումնավարժանքի սցենարով 1-04 ծառայությունում գրանցվեց գազի արտահոսքի մասին կանչ, որին հաջորդեց արագ արձագանքման բոլոր կառույցների օպերատիվ մոբիլազացումն ու ժամանումը դեպքի վայր:



«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ Տեխնիկական տեսչության եւ գազի վերահսկողության վարչություն պետ Աշոտ Գրիգորյանը ուսումնական վարժանքները գնահատեց բավարար` նշելով, որ անելիքներ դեռ շատ կան: «Մեր պարտականություններն իրականացնելիս ավելի օպերատիվ եւ ավելի արագ գործենք: Ուսումնական վարժանքներն անցկացվում են 6 ամիսը մեկ, համաձայն նախապես կազմված ժամանակացույցի, բայց մեծ մասշտաբի վարժանք կարող է լինել տարին մեկ անգամ: Եկրորդ ուսումնավարժանքը տեղի կունենա աշնանը`սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ասել նա:



Ըստ նրա, նման իրավիճակներում բնակչությունը չպետք է խուճապի մատնվի եւ խանգարի արագ արձագանքման բրիգադների աշխատանքին: Ուսումնավարժանքների նպատակներից մեկը բնակչության իրազեկման ապահովումն է:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---