«Այ Էս Ջի» ընկերությունը մտադիր է 2009 թվականն ավարտել շահույթով

PanARMENIAN.Net - Մարտին դրամի արժեզրկման արդյունքում «Այ Էս Ջի» ընկերությունը 64 մլն դրամի կորուստ կրեց, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է «Այ Էս Ջի» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Գալստյանը: Նրա խոսքերով, այդ իրադարձությունից հետո ընկերության առջեւ ծառացան խնդիրրներ, որոնք կարելի էր լուծել հայտ ներկայացնելով «Արմավիա» ընկերությանը, սակայն համատեղ կորպորատիվ շահերը դա թույլ չեն տալիս, ուստի այլ ճանապարհ ընտրվեց` կանոնադրական կապիտալի ավելացում: «Հիմնադրը` «Միկա Լիմիտեդ» ընկերությունը քայլ կատարեց` կանոնադրական կապիտալի անհրաժեշտ մակարդակի ապահովման համար»,-ասել է նա:



Ինչպես նշել է գործադիր տնօրենը, դժվարությունները հաղթահարվեցին, կանոնադրական կապիտալը 500 մլն դրամից հասավ 606 մլն դրամի, ինչը թույլ տվեց խուսափել կանոնադրական կապիտալի նվազագույն թույլատրելի շեմից անցնելու վտանգից: «Այդ քայլը շատ բարենպաստ էր ընկերության համար, ինչը թույլ տվեց առավել ակտիվ գործել ապահովագրական շուկայում եւ նոր ծառայություններ առաջարկել»,-նշել է նա:



Միեւնույն ժամանակ Գալստյանը նշել է, որ ըստ տնտեսության մեջ ընդունված կանոնների, մի որոշ ժամանակ ընկերությունը շահույթ չի ստանա, սակայն տարեվերջին արդեն եկամուտ կունենա: «Մեր կանխատեսումներով, այդ տեմպերով, ընկերությունը դրական արդյունքներ կգրանցի, այդ թվում իր նոր նախագծերի շնորհիվ»,-հավելել է Գալստյանը:



ՀՀ ԿԲ-ն 2009թ. մարտի 3-ին հայտարարեց արժույթի լողացող կուրսին վերադառնալու, ինչպես նաեւ համաշխարհային ճգնաժամի պայմաններում կապիտալի ներհոսքի աճի տեմպերի նվազման մասին: Ըստ ԿԲ գնահատումների, 2009թ. միջին կուրսը սպասվում է 360-380 սահմաններում ԱՄՆ 1 դոլարի դիմաց:



«Այ Էս Ջի» ընկերությունը առաջին ապահովագրական ընկերությունն է, որը 25.12.2007թ. գրանցվեց ՀՀ ԿԲ-ի կողմից, այն հիմնադրվել է ապահովագրական շուկայում արդեն իսկ ճանաչում եւ ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող` «Գրանդ» Ապահովագրական ընկերության հիման վրա:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---