27 հուլիսի 2009 - 15:59 AMT
Իրանի ընդդիմությունը մտադիր է հարգել անկարգություննեի ժամանակ զոհվածներկի հիշատակը
Իրանի ընդդիմությունը մտադիր է սգո արարողություն կազմակերպել ի հիշատակ հունիսին ոստիկանության հետ բախումներում զոհված իրենց կողմնակիցների: Այդ արարողությունը թույլ տալու խնդրանքով իշխանություններին են դիմել Իրանի նախագահության նախկին ընդդիմադիր թեկնածուներ` Միր Հոսեյն Մուսավին ու Մեհդի Քյարուբին: Նրանք նշում են, որ ակցիայի ընթացքում ելույթներ չեն նախատեսվում, միայն հատվածների ընթերցում Ղուրանից, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունիսյան անկարգությունների արդյունքում, ըստ պաշտոնական տվյալների, զոհվել է 20 մարդ: