27 հուլիսի 2009 - 16:23 AMT
Առաջին չին-ամերիկյան գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 27-28-ին Վաշինգտոնում
Ռազմավարական ու տնտեսական երկխոսության երկօրյա չին-ամերիկյան գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 27-28-ին Վաշինգտոնում, ասվում է ԱՄՆ պետքարտուղարության ու ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ:

Մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն երկու երկրների առջեւ ծառացած մարտահրավերներն ու հնարավորությունները, որ վերաբերվում են երկկողմ, տարածաշրջանային ու գլոբալ տնտեական ու ռազմավարական հարցերի լայն շրջանակին:

Գագաթնաժողովի տերերը կլինեն ԱՄՆ ԱԳ եւ ֆինանսների նախարարությունների ղեկավարներ Հիլարի Քլինթոնն ու Տիմոտի Գայթները: Չինաստանը կներկայացնեն ԱԳ նախարար Դաի Բինուգոն ու փոխվարչապետ Վան Ցինշանը: