Երկրի բնակչության մեծ մասը դժգոհ է հակաճգնաժամային ծրագրերից

PanARMENIAN.Net - Երկրի բնակչության մեծ մասը դժգոհ է հակաճգնաժամային ծրագրերից եւ դրանք անարդյունավետ է համարում: Դրա մասին են վկայում World Public Opinion կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքներն աշխարհի 19 երկրների 18 հազար բնակիչների շրջանում:



Միայն երկու երկրներում` Հնդկաստան ու Չինաստան հարցվածների մեծ մասը հայտարարել է, որ իրենց կառավարությունները գործնականում ամեն ինչ անում են հաղթահարելու համար ճգնաժամը: Այն մասին, թե նրանք անում են «միանգամայն բավարար» կամ «գործնականում ամեն ինչ» երկրի տնտեսությունում իրավիճակը շտկելու համար, հայտարարել է Հնդկաստանի բնակիչների 58 տոկոսը եւ Չինաստանի բնակիչների 74 տոկոսը: Մնացած երկրներում հետազոտման մասնակիցները կարծիք են հայտնել, որ կառավարության ջանքերն անբավարար են:



Այսպես, օրինակ, ԱՄՆ-ում հարցվածների 31 տոկոսը ճիշտ են համարում ամերիկյան կառավարության գործողությունները, 25 տոկոսը գտնում է, որ Սպիտակ տունը «գրեթե ամեն ինչ» ճիշտ է անում, իսկ 44 տոկոսը` դժգոհ է կառավարության գործողություններից:



Կառավարության քաղաքականության հանդեպ բացասական վերաբերմունքի ամենաբարձր մակարդակը գրանցվել է Ուկրաինայում, որտեղ հարցվածների 85 տոկոսը նրա գործողությունները անբավարար է համարում ճգնաժամի հաղթահարման համար: Ռուսական կառավարության միջոցներին հավանություն է տվել ռուսաստանցիների միայն 21 տոկոսը, 66 տոկոսը դրանք անբավարար է համարում, իսկ 4 տոկոսը` չափազանց:



Կարեւոր է նշել, որ հարցման մասնակիցների 49 տոկոսը աշխարհի 19 երկրներում մեղադրում են ճգնաժամի համար ԱՄՆ կառավարությանը, 42 տոկոսը պատճառը որոնում են սեփական պետությունների քաղաքականության մեջ, իսկ 26 տոկոսը կարծում է, որ դա Չինաստանի տնտեսական քաղաքականության բացասական հետեւանքն է:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---