Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքացիները սկսել են ավելի քիչ հանցագործություններ կատարել Ռուսաստանում: Այդ մասին այսօր հայտնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը: Նրա խոսքով, հանցագործություների քանակը նվազել է գրեթե 22 տոկոսով:



«Հայ գործընկերների հետ համատեղ աշխատանքը կոնկրետ դրական արդյունքներ է տալիս»,- ասել է Նուրգալիեւը` նշելով, որ երկու պետությունների գերատեսչությունների միջեւ արդեն 10 տարի շարունակ կայուն տեղեկատվական փոխանակություն է հաստատված, հաղորդում է rosbalt.ru-ն:



Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության պատվիրակությունը նախարար Ռաշիդ Նուրգալիեւի գլխավորությամբ աշխատանքային այցով Կուբան է ժամանել: Ռուսական ոստիկանության ղեկավարության հետ միասին մարզ են ժամանել Հայաստանի Հանրապետության ոստիկանության նախարարության ներկայացուցիչներ: Պատվիրակությունների այցի նպատակն է` Կուբանի տարածքում անցկացնել ուժային գերատեսչությունների միավորված կոլեգիա:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---