Հայաստանը կարող է հույս դնել Սորոսի Հիմնադրամի ֆինանսական աջակցության վրա

PanARMENIAN.Net - Սորոսի Հիմնադրամը $100 միլիոն կհատկացնի հմաշխարհային ճգնաժամից առավել տուժած երկրներին: Այդ օգնությանը հավակնում է արեւելյան Եվրոպայի ու Միջին Ասիայի 20 երկիր: Այդ թվում ֆինանսական օգնության հույս ունի նաեւ Հայաստանը, հաղորդում է apollo.lv-ն:



Գնատականի ժամանակ հաշվի կառնվեն տվյալ երկրում ճգնաժամի չափերը, բնակչության թիվը, օգնության ստացումից հետո ճգնաժամի հաղթահարման ծրագրի երկարաժամկետությունը եւ այդ ծրագրով կից ֆինանսավորման ստացման հնարավորությունները:



Սորոսի Հիմնադրամի ֆինանսական աջակցությանը բացի Հայաստանից հավակնում են Լատվիան, Ալբանիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Բուլղարիան, Չեխիան, Էստոնիան, Հունգարիան, Կոսովոն, Ղրղզստան, Լիտվան, Մակեդոնիան, Մոլդովան, Չեռնոգորիան, Լեհաստանը, Ռումինիան, Սերբիան, Սլովակիան, Թաջիկստանը եւ Ուկրաինան:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---