«Ինեկոբանկը» բացել է նոր «Մալաթիա» մասնաճյուղը

PanARMENIAN.Net - «Ինեկոբանկը» բացել է նոր «Մալաթիա» մասնաճյուղը` Րաֆֆու 39/3 հասցեով, հաղորդում է բանկի մամլո ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, «Մալաթիա» մասնաճյուղում հնարավոր կլինի կատարել ապառիկի ձեւակերպումներ, դրամական փոխանցումներ, ավանդներ, ստանալ վարկեր եւ այլ բանկային ծառայություններ:

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն գրանցվել է 1996 թվականի փետրվարի 7-ին: Իր գործունեության ընթացքում «Ինեկոբանկ» ՓԲԸ-ն ձեռք է բերել կայուն եւ վստահելի բանկի ու գործընկերոջ համբավ` աճող եկամտաբերությամբ եւ զարգացման բավականին բարձր տեմպերով :



Բանկը հանդիսանում է. SWIFT միջազգային վճարային համակարգի անդամ, Համաշխարհային Բանկի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, USAID-ի կողմից ֆինանսավորվող ամերիկյան ShoreBank Advisory Services կողմից իրագործվող ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Եվրասիա հիմնադրամի ՓՄՁ վարկավորման ծրագրի մասնակից, Լինսի հիմնադրամի ձեռնարկությունների վարկավորման ծրագրի գործակալ բանկ, ArCa վճարային համակարգի լիիրավ անդամ եւ բաժնետեր, USAID կազմակերպության կողմից իրագործվող Վարկային երաշխիքների ծրագրի մասնակից Բանկ, KFW բանկային խմբի գործընկեր բանկ, MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ, Եվրոպական Վերակառուցման եւ Զարգացման Բանկի (EBRD) գործընկեր Բանկ:



Բանկի միջազգային բաժնետերերն են` IFC 10 % եւ DEG 13.5 %

2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 9 413 078 հազ. դրամ, ակտիվներ` 42 965 708 հազ. դրամ, պարտավորություններ` 33 552 630 հազ. դրամ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---