27 հուլիսի 2009 - 18:50 AMT
Հուլիսի 26-29 Թուրքիայից կժամանեն եւ Հայաստանում կգտնվեն մի խումբ երիտասարդներ
Ընթացիկ տարվա ապրիլ ամսից «Ապագան կլինի քոնը» հասարակական կազմակերպությունն անցկացնում է «Հանդուրժողականություն մշակութային եւ կրթական երկխոսությունների օգնությամբ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է` Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդության (18-ից 22 տարեկան) միջեւ երկխոսություն ստեղծել հանդուրժողականության եւ ժողովրդավարական արժեքների հիման վրա:

Ծրագրի շրջանակներում հուլիսի 26-29 Թուրքիայից կժամանեն եւ Հայաստանում կգտնվեն մի խումբ երիտասարդներ: Եռօրյա այցի ընթացքում կկազմակերպվեն ինտերակտիվ խաղեր, երկխոսություններ հայկական եւ թուրքական մշակույթի մասին, թանգարանների, պատկերասրահների այցելություններ: Թուրք երիտասարդության խումբը կհանդիպի Հայաստանի փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Կառլա Օֆսթերի հետ: