Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին շատ կարեւոր է

PanARMENIAN.Net - «Հայաստանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ծրագրերին շատ կարեւոր է: ՀՀ խորհրդարանական պատվիրակության համար դա անհրաժեշտ է հավասարակշռելու համար Ադրբեջանի հակահայկական ելույթները եւ ղարաբաղյան խնդրի լուծման գործում առաջ տանելու համար ինքնորոշման սկզբունքը»,-այսօր ՀՀԿ անդամ, պատգամավոր Կարեն Ավագյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, «Ժառանգություն» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:



Նա նաեւ նշել է, որ ՀՀ գործող իշխանությունները, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցում ղեկավարվում են քաղաքական նպատակահարմարության սկզբունքներով եւ որպես օրինակ բերել է խաղաղարար բրիգադի գործուղումն Իրաք: «Այն ժամանակ այդպես էր պետք, իսկ այժմ ՀՀ իշխանությունները ցանկանում են զորակազմ գործուղել Աֆղանստան, քանի որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարեւորում է Աֆղանստանը»,-ասել է Սաֆարյանը: Ըստ Սաֆարյանի, այդ որոշումները բխում են քաղաքական նպատակահարմարությունից, այն դեպքում, երբ երկրի արտաքին քաղաքականությունը պետք է բխի կոնկրետ սկզբունքներից:



Սաֆարյանը նաեւ ընդգծել է, որ «Ժառանգություն» կուսակցությունը համաձայն է իշխանությունների հետ մի հարցում, այն է, որ այժմ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չպետք է ընդգրկվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---