Երեւանում սկսվել են «65» ֆիլմի նկարահանումները27 հուլիսի 2009 - 20:34 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Հովհաննես Գալստյանը սկսել է աշխատել նոր «65» ֆիլմի վրա: Այդ մասին մամլո ասուլիսում հաղորդել է ինքը ռեժիսորը եւ ընդգծել է, որ ֆիլմի կարեւորությունն վաղուց արդեն թելադրված է ժամանակի պահանջով: Նոր ֆիլմը պատմում է անցյալ դարի 60-ականներին Հայկ.ԽՍՀ-ում հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության վերածննդի մասին: «1960-ականներին Հայաստանում ազգային հողի վրա տեղի ունեցավ ոչ միայն մշակութային վերածնունդ, այլ հայտնվեց նաեւ նոր այլընտրանքային քաղաքական միավոր: Իմ ֆիլմը պատմում է հենց նման այլընտրանքային քաղաքական միավորի ստեղծման մասին: Խորհրդային իշխանությունը այլընտրանք թույլ տվեց մշակույթի ոլորտում, սակայն քաղաքականության մեջ նման տարբերակներն ու նման գաղափարների կրողները պետք է ոչնչացվեին: Ահա թե ինչու «յոթի գործով» անցնող բոլոր մասնակիցները ենթարկվեցին ֆիզիկական ու բարոյական բռնության: Ֆիլմը դրա մասին է: Հասկանում եմ, որ կարող են տարաձայնություններ լինել, սակայն ֆիլմը պատմում է 60-ականների լուսավոր դարաշրջանի մասին»,-ասել է Գալստյանը: Մամլո ասուլիսին ներկա էր նաեւ գրող Մերուժանը, որը «Յոթի գործով» կազմակերպիչներից մեկն է եւ «Հայ երիտասարդական միության» անդամ է, որը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման: Ներկայումս աշխատքնը ֆիլմի վրա շարունակվում է եւ գտնվում է 60-ական թթ. իրադարձությունների ժամանակագրության վերականգնման փուլում : «65» ֆիլմի նկարահումները կանցնեն Հայաստանում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |