Գագիկ Բեգլարյան. Երեւանում հնարավոր է «Մոնրեալի տան» հիմնադրում27 հուլիսի 2009 - 22:48 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-24-ը կայացել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի այցը Մոնրեալ, որը 2001 թվականից Երեւանի քույր-քաղաքն է: Այցի ընթացքում կայացել են քաղաքապետի հանդիպումները Մոնրեալի քաղաքապետ Ջերալդ Թրամբլեի եւ Քվեբեկ նահանգի մունիցիպալ հարցերի եւ տարածքային կառավարման նախարար Լորան Լեսառի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Երեւանի եւ Մոնրեալի համագործակցության ակտիվացման հեռանկարները, անդրադարձ է եղել քաղաքային տնտեսության մի քանի ոլորտներում` աղբի վերամշակում, ձյունահեռացում, Մոնրեալի հարուստ փորձը Երեւանում ներդնելու հնարավորությանը: Գագիկ Բեգլարյանը խոսել է նաեւ Երեւանում Մոնրեալի կամ Քվեբեկի «տուն» հիմնելու հնարավորության մասին` որպես Հայաստանում ֆրանկոֆոնիայի եւ երկկողմ մշակութային եւ առեւտրատնտեսական կապերի խրախուսման կենտրոն: Քաղաքապետ Բեգլարյանն այցելել է նաեւ Մոնրեալի «Սեն-Միշել» բնապահպանական համալիր, որը մասնագիտանում է աղբի վերամշակման բնագավառում, հանդիպել է նաեւ ձյունահեռացման ոլորտում մասնագիտացող ընկերությունների ներկայացուցիչների հետ: Երեւանի քաղաքապետն առանձին հանդիպում է ունեցել Մոնրեալի քաղաքային խորհրդի հայազգի պատգամավորներ Նուշիկ էլոյանի, Մերի Դերոսի եւ Հասմիկ Բելելիի հետ, այցելել է Մոնրեալում գտնվող հայկական հաստատություններ, ելույթներ ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների առջեւ, հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |