Դադարել են ավտոփոխադրումները Վրաստանի տարածքով

PanARMENIAN.Net - Վերջին օրերին գործնականում կաթվածահար են եղել կոնտեյներային ավտոփոխադրումները Վրաստանի տարածքով, որոնց գրեթե կեսը դեպի Հայաստան, Ադրբեջան ու Կենտրոնական Ասիա տեղափոխվող տարանցիկ բեռներ են: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ավտոփոխադրողների ասոցիացիայի նախագահ Գեորգի Ցիպուրիան:



Ըստ նրա, հուլիսի 22-ին ուժի մեջ է մտել Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության նոր նորմատիվ ակտը, որի համաձայն խոշոր 40-ֆուտանոց կոնտեյներները, որոնց բարձրությունը 4 մ ավելին է, արգելվում է տեղափոխել առանց պահակախմբի:



Իսկ նման կոնտեյների ուղեկցությունն, օրինակ, Փոթիից մինչեւ Թբիլիսի, հասնում է 1 հազար լարիի (600 դոլար), այն դեպքում, երբ բուն փոխադրումը արժէ մոտ 900 դոլար, նշել է նա: «Մինչդեռ, նման փոխադրումների շուրջ 60 տոկոսը հենց 40-ֆուտանոց կոնտեյներով է կատարվում»,-ասել է Ցիպուրիան` հավելեով, որ այդ առնչությամբ էքսպեդիտորական ընկերությունները, այդ թվում Maersk-ն ու Barwil-ը, բողոքարկում են նոր կանոնները:



Ցիպուրիան չի բացառել, որ էքսպեդիտորական ընկերությունները կարող են շրջանցիկ ուղիներ գտնել իրենց կոնտեյներական բեռներով: «Մասնավորապես, Իրանի տարածքով, չնայած նրան, որ ճանապարհը Վրաստանով շատ ավելի կարճ է: Դա կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի տարանցիկ գործառույթների եւ երկրի մրցունակության վրա»,-ասել է նա, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---