Իսրայել. Ռազմական գործողությունների ծավալումն Իրանի դեմ շարունակում է հնարավոր տարբերակ մնալ

PanARMENIAN.Net - ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Իսրայել կատարած այցի ժամանակ կոչ է արել Իրանին մինչեւ սեպտեմբեր պատասխանել Վաշինգտոնի դիվանագիտական առաջարկներին: Նրա իսրայելցի գործընկեր Էհուդ Բարաքը Երուսաղեմում Գեյթսի հետ բանակցություններից հետո նշել է,որ ռազմական գործողությունների ծավալումն Իրանի դեմ շարունակում է հնարավոր տարբերակ մնալ:



Իսրայելում բանակցություններից հետո Ռոբերտ Գեյթսը մտադիր է այցելել Հորդանան, որտեղ նա կհանդիպի թագավոր Աբդալլայի հետ, հաղորդում է BBC Russian-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---