«Ոսկե գեղմ» կարնավալը Բաթումում կանցնի հայ երաժշտական խմբերի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 20-23-ը Բաթումում Վրաստանի զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի հովանավորությամբ եւ «Conformance» ընկերության ֆինանսավորմամբ կանցնի առաջին «Ոսկե գեղմ» կարնավալը:



Ինչպես հաղորդում է զբոսաշրջության եւ առողջարանների դեպարտամենտի նախագահ Պյոտր Կանակվան, «Ոսկե գեղմը» կդառնա մեծ ցուցադրական միջոցառում, որը կնպաստի մշակութային հարաբերությունների եւ զբոսաշրջային ներուժի զարգացմանը մասնակիցն երկրներում:



Այսօրվա դրությամբ իրենց համաձայնությունը 9 երկիր է տվել` Ռումինիան, Բուլղարիան, Հայաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, Լիտվան, Հունաստանը, Լեհաստանը, Լատվիան:



Կազմկերպիչները մտադիր են կարնավալն ամենամյա դարձնել` ամեն անգամ անցկացնելով հաղթող երկրում: Կարնավալի մրցանակային հիմնադրամը կազմում է 10 000 եվրո:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---