Ալմատիում նշել են հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակը

PanARMENIAN.Net - «Լույս» հայ մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ Ալմատիում (Ղազախստան) կազմակերպվել էր ստեղծագործական երեկո` նվիրված հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի 140-ամյակին:



Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի զանազան հեքիաթների բեմադրություններ եւ նրա մի շարք ստեղծագործություններ:



Միջոցառումը փակեց «Լույս» հայ մշակութային կենտրոնի նախագահ Արթուր Գեւորգյանը` ատեստատներ հանձնելով կիրակնօրյա դպրոցի շրջանավարտներին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---