30 ապրիլի 2002 - 23:28 AMT
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵԽԽՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏԸ
Հուլիսի 12-15-ին Հայաստանում կկայանա Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի բնապահպանության հանձնաժողովի արտագնա նիստը: Հայասատանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` արդեն 60 պատգամավորներ ներկայացրել են նիստին մասնակցելու դիմումներ: Նիստի շրջանակներում նախատեսվում է անցկացնել Սեւանա լճի եւ Հայկական ատոմակայանի անվտանգ շահագործման խնդիրներին նվիրված կոնֆերանս: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: