Երկրորդ տարին է, ինչ «Կարիտասը» ԶԼՄ-ների միջեւ մրցույթ է անցկացնում տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության թեմայով

PanARMENIAN.Net - «Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպությունը «Տնային խնամք» Համընդհանուր ծրագրի շրջանակներում արդեն երկրորդ տարին անցկացնում է մի մրցույթ, որին կարող են մասնակցել տարեց մարդկանց իրավունքների պաշտպանության թեմայով հրապարակված նյութերի հեղինակները:



Նյութերը պետք է հրապարակված լինեն, հեռարձակված կամ ցուցադրված 2009թ. ընթացքում:



Մրցույթը կանցնի մի քանի անվանակարգերում: Մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչեւ օգոստոսի 31-ը «Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակում:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---