28 հուլիսի 2009 - 21:04 AMT
Համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ գտնվում է ակտիվ փուլում
«Հայաստանի եվրոպական բարեկամները» (EuFoA) կայքէջում հրապարակվել է «Փոփոխություններ ԵՄ-ում` ինչպես դա կանդրադառնա Հայաստանի հետ հարաբերությունների վրա» փաստաթուղթը: Փաստաթղթում նկարագրվում է ԵՄ կառույցների դերը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման գործում: Այնտեղ վերլուծվում են նաեւ քաղաքական ու ինստիտուցիոնալ փոփոխությունները Բրյուսելում:

«Մեր կարծիքով, համագործակցությունը Հայաստանի ու ԵՄ-ի միջեւ գտնվում է ակտիվ փուլում եւ ԵՄ ներքին քաղաքական գործընթացները չեն խոչընդոտում դրան: Բարեփոխումից հետո ԵՄ-ն ավելի շատ մեխանիզմներ կունենա «Արեւելյան գործընկերության» ծրագրի իրականացման համար»,-նշել է EuFoA գլխավոր քարտուղար Մայքլ Քեմբեքը: