Երեւանը հստակ տարանջատում է Անկարայի իմիտացիոն քայլերը իրական գործընթացից

PanARMENIAN.Net - Հայաստանն ու Թուրքիան այժմ այն կետում են, որը երկու ամսվա ընթացքում պետք է գա իր տրամաբանական ավարտին: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որը նա արել է Երեւանում Սերբիայի նախագահի հետ համատեղ մամլո ասուլիսում, վկայում է, որ հայկական կողմը հստակ ձեւակերպել է իր մոտեցումներն այդ հարցի հանդեպ եւ տարբերում է իմիտացիոն գործողությունները իրական գործընթացից»,-ասել է հայ փորձագետը:



Այս համատեքստում Կարեն Բեքարյանը հիշեցրել է Թուրքիայի պետնախարար, ԵՄ-ի հետ բանակցույթուններում գլխավոր բանակցող Էգեմեն Բաղիսի վերջերս արված հայտարարությունը Ախթամարի Սբ.Խաչ եկեղեցու խաչը տեղադրելու պատրաստակամության մասին: «Բնակաբանար, սա քայլ է, որը կնպաստի հայ-թուրքական բանակցությունների շարունակմանը: Ինձ թվում է, որ առաջիկայում մենք կդառնանք Թուրքիայի կողմից նման քայլերի ականատեսները: Թուրքական դիվանագիտության մոտեցումները, այն է` ֆոնը շփոթել իրական գործողությունների հետ, եղել են, կան եւ կլինեն, եւ մենք դեռ երկար կլինենք նման քաղաքականության վկաները»,-ասել է Կ.Բեքարյանը:



Վերլուծելով նախագահի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ` փորձագետը նշել է, որ Սերժ Սարգսյանի խոսքերը հստակ ամրագրեցին հետեւյալը` որքան էլ պաշտոնական Երեւանը ողջունի Անկարայի նման քայլերը, թուրքական կողմին հազիվ թե հաջողվի որոշակի իմիտացիոն ֆոնով փոխարինել ձեռք բերված պայմանավորվածությունները: «Դա նշանակում է, որ առաջիկայում նման քայլեր ու փորձեր կարվեն Անկարայի կողմից, սակայն այդ ֆոնը ոչ մի կերպ չի կարող փոխարինել իրական գործընթացը: Երեւանը Անկարայի առջեւ հստակ խնդիր է դնում` կիսաիմիտացիոն, կիսախաբուսիկ քայլերը չեն կարող փոխարինել իրական գործընթացը»,-ասել է Բեքարյանը:



Ս.Սարգսյանը Երեւանում Սերբիայի նախագահ Բորիս Թադիչի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է, որ կմեկնի Թուրքիայում կայանալիք Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղին միայն այն դեպքում, եթե հայ-թուրքական սահմանը բացվի կամ կողմերը լինեն Հայաստանի ապաշրջափակման շեմին:



Հայաստանի ու Թուրքիայի ֆուտբոլի հավաքականների պատասխան խաղը տեղի կունենա 2010 աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում հոկտեմբերի 14-ին Բուրսայի Աթաթուրքի անվան մարզադաշտում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---