Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագիծն անցել է համաձայնության փուլ

PanARMENIAN.Net - Զարգացման ասիական բանկի (ԶԱԲ) հետ ստորագրվել է Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծի Տեխնիկա-տնտեսական հիմնավորման (ՏՏՀ) աշխատանքների իրականացման համար վարկային միջոցների տրամադրման մասին համաձայնություն: Այդ մասին այսօր նոր նամականիշի մարման եւ շրջանառության մեջ մտցնելու արարողությանն ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը:



Ինչպես նշել է Սարգսյանը, խոսքը գնում է արդեն ոչ թե բանակցությունների, այլ համաձայնության մասին: «Այս տարվա ընթացքում ԶԱԲ հետ կստորագրվի համաձայնություն, որի համաձայն Հայաստանը ֆինանսավորում կստանա նախագծի ՏՏՀ իրականացման համար»,- ասել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---